ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Վանցյան Գրիգոր

1870-1908 թթ.

20

Գրքի

-

մենագրության

-

հոդվածների

-

պարգևների

Հեղինակէ

Գրիգոր Վանցյանն

Հայորդիներ /Գրիգոր Վանցյան/ 21.03.17 (0 մեկնաբանություն)
«Երկիր Զաբախա»` Գրիգոր Վանցյան (0 մեկնաբանություն)

Վանցյան Գրիգոր Խաչատուրի

Լեզվաբան, բառարանագիր, գրաքննադատ, մանկավարժ

Սովորել է


1885-90 թթ. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1895 թվականին Բեռլինի համալսարանում:

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1870 թվականին սեպտեմբերի 27-ին Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում:

Նախնական կրթությունն ստացել է գյուղի սբ. Մինասի արական միդասյա եկեղեցական - ծխական դպրոցում:

1885-90 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1895 թվականին Բեռլինի համալսարանում:

Հայոց լեզու է դասավանդել Ախալքալաքում և Թիֆլիսում:

Գրել է գրաքննադատական հոդվածներ, կազմել այբբենարան:

Առավել ուշագրավ են գրպանի ուղղագրական բառարանը և հայոց լեզվի տարրական դասընթացը, որոնք ունեցել են մի քանի հրատարակություն

«Պատմական քերականութիւն արեւելահայ լեզուի» (1906) աշխատության մեջ անդրադարձել է Ժամանակի լեզվաբանական և հայրենագիտական հարցերի, քննարկել հայերենի ցեղակցության, արևելահայ գրակական լեզվի և բարբառների փոխհարաբերության խնդիրները, գրական լեզվի ձևավորման գործընթացը:

1894 թվականին, Գ. Վանցյանը հրապարակում է բոշաների մասին իր անտիպ աշխատության մի նոր հատված՝ «Պատմական ակնարկ բոշաների անցյալից» խորագրով, ուր հեղինակն անդրադառնում է այդ ժողովրդի անվան, ծագումնաբանական, Հայաստան մուտքի և զբաղեցրած բնակավայրերի, նաև քրիստոնեացման խնդիրներին։

1890-ական թվականներին և 1900-ական թվականների սկզբներին Վանցյանը լեզվաբանությանն առնչվող հոդվածներով հանդես է գալիս «Մուրճ» (Թիֆլիս), «Հանդես ամսօրյա» (Վիեննա), «Անահիտ» (Փարիզ) և այլ հանդեսներում, 1900–1901 թվականներին Վանցյանը հոդվածներով, գրախոսականներով և ակնարկներով հանդես է գալիս Թիֆլիսի «Տարազ» հանդեսում, իսկ 1904–1905 թվականներին Թիֆլիսի «Լումա» ամսագրում հրապարակում է երեք աշխատանք, որոնցից երկուսը լեզվաբանական են («Նյութեր հայերենի մշակության համար», «Լումա», 1904, № 5, էջ 180–184, «Հայերենը մշակելու նյութեր», «Լումա», 1905, № 1, էջ 101–104), մեկը՝ իմաստասիրական բնույթի («Փիլիսոփայական զրույցներ», «Լումա», 1904, № 1, էջ 94–110)։

Ինքնասպանություն է գործել 1908 թվականի մայիսի 5-ին Թիֆլիսում, ինքնասպանությունից առաջ թողած նամակում նա խնդրում է իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել: Հուղարկավորությունը տեղի է ունենում մայիսի 9-ին, աճյունն ամփոփվում է Թիֆլիսի հայ մշակույթի գործիչների Խոջիվանքի պանթեոնում:

Վերջին թարմացումն՝ 08 հունիսի, 2018:

Մանրամասն Մատենագիտություն

Վանցեան Գրիգոր

Հայ հեղինակներ


Թիֆլիս, տպարան «Հերմէս», ընկ., 1905, 264 էջ:
Վանցեան Գրիգոր

Հայ հեղինակներ


Թիֆլիս, տպարան «Հերմէս», ընկ., 1906, 320 էջ:
Վանցեան Գրիգոր

Հայ հեղինակներ


Թիֆլիս, տպարան «Հերմէս», ընկ., 1909, 384 էջ:
Վանցեան Գրիգոր

Հայ հեղինակներ


Թիֆլիս, տպարան «Հերմէս», ընկ., 1910, 384 էջ:
Վանցեան Գրիգոր

Հայ հեղինակներ


Թիֆլիս, տպարան «Էպօխա», ընկ., 1913, 384 էջ:
Վանցեան Գրիգոր

Հայ հեղինակներ


Թիֆլիս, տպարան «Էպօխա», ընկ., 1914, 384 էջ:
Վանցեան Գրիգոր

Դպրոցական քերականութիւն


Տպարան «Շիրակ», Ալեքսանդրապոլ, 1906, 54 էջ:
Վանցեան Գրիգոր

Դպրոցական քերականութիւն (Բարեփոխած՝ երկրորդ տպագրութիւն)


Թիֆլիս, տպարան «Տ. Մ. Ռօտինեանցի», [Ա. Թ.], 63 էջ:
Վանցեան Գրիգոր

Գրպանի ուղղագրութիւն(Հրատարակութիւն Ս. Ս-ի)


Թիֆլիս, տպարան «Электропечатня М. Вартанянца», 1906, 32 էջ:
Վանցեան Գրիգոր

Գրպանի ուղղագրութիւն (Երկրորդ տպագրութիւն)


Թիֆլիս, տպարան «Օպօխա», ընկ., [Ա. Թ.], 32 էջ:
Վանցեան Գրիգոր

Հայ - լեզու (Պատկերազարդ այբենարան, Ա տարի)


Թիֆլիս, Էլէքտրաշարժ տպարան «Ն Աղանեանցի», ընկ., 1907, ... էջ:
Վանցյան Գրիգոր

Երկերի ժողովածու, երկու հատորով, հատոր 1


Երևան, «Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան» հրտարակչություն), 2015, 728 էջ, տպ. 400:
Վանցյան Գրիգոր

Երկերի ժողովածու, երկու հատորով, հատոր 2


Երևան, «Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան» հրտարակչություն), 2016, 568 էջ, տպ. 400:
Վանցյան Գրիգոր

Ուսումնասիրություններ և հրապարակումներ


Երևան, ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2016, 422 էջ, տպ. 400:

Մանրամասն Հոդվածներ

Մանրամասն Պարգևներ

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

Հայկական սովետական հանրագիտարան

Հատոր 11, Ե., ՀՍՀ խմբագրություն, 1985, էջ 279:

Հայկական համառոտ հանրագիտարան

Հատոր 4, Ե., Հայկական հանրագիտարան. հրատարակչություն, 2003, էջ 591:

Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան,

Հատոր 2, Ե., Հայկական հանրագիտարան. հրատարակչություն, 2007, էջ 525:

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Վիքիպեդիայի էջը վերջին անգամ փոփոխվել է 18 հուլիսի 2017 թվականի ժամը 23:13-ին:

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ