ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Պողոսյան Գարեգին

Պողոսյան Գարեգին

Ծնվել է 1982 թ.

-

Գրքի

-

մենագրության

-

հոդվածների

...

պարգևների

Հեղինակէ

Գարեգին Պողոսյանը

Նվիրյալները. Գարեգին Պողոսյան (0 մեկնաբանություն)

Պողոսյան Գարեգին Սամվելի

Զինվորական, գնդապետ, ՀՀ Ազգային հերոս

Պարգևատրվել է


Հայաստանի Հանրապետության Հայրենիքի շքանշանով

Մանրամասն Կենսագրությունն

Ծնվել է 1982 թվականի փետրվարի 23-ին Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղում, մանկավարժների ընտանիքում:

1989–1999 թվականերին սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, 1999 – 2003 թթ. ուսումը շարունակել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանային ֆակուլտետում:

Ավարտելուց հետո իր ցանկությամբ նշանակվել է Տավուշյան զորամասերից մեկում դասակի մարտկոցի ավագ սպա, ապա մարտկոցի հրամանատար: 2006 թ. հաստիքային փոփոխությունների պատճառով տեղափոխվել այլ զորամաս, 2009 թ. նույն զորամասում նշանակվել է դիվիզոնի շտապի պետ: 2010 թ. նշանակվել N զորամասի դիվիզիոնի հրամանատար, 2014-ին նույն զորամասում հրետանու պետ:

2014 թվականի ուսումը շարունակել է ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան ռազմական հրետանային ակադեմիայում և 2016 թ. գերազանցությամբ ավարտել:

2016 թ. օգոստոսից N զորամասի հրամանատարի տեղակալ-շտապի պետ, 2018 թ. հոկտեմբերից նշանակվել հրետանային զորամասի հրամանատար: 2021-ից ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության մարտական պատրաստության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին անմիջականորեն ներգրավվել է սկսված մարտական գործողություններին և մշտապես գտնվելով մարտի ամենաթեժ կետերում (Ջրական, Իշխանաձոր, Որոտան, Դավիթ-Բեկ, Խնձորեսկ, Լաչին և այլուր)՝ հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացրել է հակառակորդի հարյուրավոր զինտեխնիկա, հրետանային կրակակետեր ու ստորաբաժանումներ, ռազմական օբյեկտներ և մեծ թվով զինանձնակազմ:

2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով և արժանացել ՀՀ Ազգային հերոսի կոչման:

Պարգևատրվել է Մարտական ծառայության, Դրաստամատ Կանայան, Գարեգին Նժդեհ, Տիգրան Մեծ և Անբասիր ծառայութան համար I, II, III աստիճանի մեդալներով:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումը՝ 07 մարտի, 2022:

Մանրամասն Մատենագիտություն

Մանրամասն Սկզբնաղբյուրներ

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ