ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
Խուդավերդյան Սուրիկ

Խուդավերդյան Սուրիկ

Ծնվել է 1952 թ.

4

ձեռնարկի

2

մենագրության

100

հոդվածների

3

պարգևների

Հեղինակէ

Սուրիկ Խուդավերդյանն

Խուդավերդյան Սուրիկ Խաչիկի

Կիբեռնետիկայի բնագավառի գիտնական

Գիտական աստիճանը


Տեխնիկական գիտությունների դոկտոր

Մանրամասը Կենսագրությունն

Ծնվել է 1952 թ. ապրիլի 21-ին Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում: 1958-1965 թթ. սովորել է գյուղի ութամյա դպրոցում: 1965 թ. ընտանիքով Երևան տեղափոխվելուց հետո ավարտել է Երևանի համար 104 միջնակարգ դպրոցը:

1968-73 թթ. սովորել է Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում: 1977-80 թթ. ուսանել է Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: 1981 թ. "Исследование инжекционных фотодиодных структур на основе монокристаллов Cd/Te в оптической и рентгеновской областях спектра" թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2005 թ. ՀՊՃՀ-ում "Разработка и исследование полупроводниковых двухбарьерных с высокоомной тонкой базой многофункциональных преобразователей излучения" թեմայով ատենախոսությունը պաշտպանելուց հետո դարձել է տեխնիկական գիտությունների դոկտոր:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1973 թվականին ՀՍԽՀ ԳԱ Աշտարակի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում և նրա հատուկ կոնստրուկտորական բյուրոյում՝ որպես ճարտարագետ, ավագ ճարտարագետ, կրտսեր գիտական աշխատող, սեկտորի, այնուհետև՝ բաժնի վարիչ:

1973-87 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Աշտարակի «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի» ինստիտուտում: 1987 թվականից մինչև 2016 թ․ դասավանդում է ՀՊՃՀ-ի «Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի» ամբիոնում: 2006-2015 թվականներին եղել է ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) «Ռադիոսարքավորումների կոնստրուկտավորում և արտադրություն» ամբիոնի վարիչ: 2016 թվականից ՀԱՊՀ «Կապի համակարգեր» ամբիոնի վարիչն է: 2011 թվականից հանդիսանում է «Ֆոտոէլեկտրոնային սարքեր կապի օպտիկական համակարգերում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավարն:

Ս․ Խուդավերդյանն ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի և ՀԱՊՀ «Լրաբեր» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է: 2013-2016 թվականներին ընդգրկված է եղել ՀՀ 100 արդյունավետ գիտաշխատողների ցանկում:

2013 թվականին արժանացել է «Տեխնիկական գիտություններ ու ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ասպարեզում ՀՀ նախագահի մրցանակի: 2014 թվականին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2022-ին՝ հուշամեդալի, ՀԱՊՀ ոսկե մեդալի:

Նրա գիտական աշխատանքները նվիրված են էլեկտրամագնիսական ալիքների պինդմարմնային ընդունիչների մշակման և հետազոտման հարցերին: Նա առաջիններից է, որ մշակել է նոր տիպի` միաժամանակ ֆոտոընդունիչային և ֆոտոմետրիկ հատկություններ ունեցող բազմաֆունկցիոնալ կառուցվածքներ, օպտիկապես թափանցիկ լուծույթներում մեկից ավելի խառնուդների պարունակությունը որոշող օպտոէլեկտրոնային սկզբունք, իրականացրել լայն արգելքային գոտիով կիսահաղորդիչներում ֆոտոհոսանքի ինժեկցիոն ուժեղացման «երկար դիոդային» մեխանիզմը` սպեկտրի օպտիկական և ռենտգենյան միջակայքում:

Ս. Խուդավերդյանը 100 գիտական աշխատանքների, 3 ուսումնական ձեռնարկների, պետության կողմից ֆինանսավորվող 9 գյուտարարական հայտերի (չորսում եղել է գիտական ղեկավար) հեղինակ է: Միջազգային հարթակներում հանդես է եկել 30 զեկուցումներով:

® Հեղինակային իրավունքը` Սերգեյ Խուդավերդյանի: Վերջին թարմացումը՝ 12 նոյեմբերի, 2022:

Մանրամասն Մատենագիտություն

Խուդավերդյան Ս․

Օպտոէլեկտրոնիկա (ուսումն. ձեռնարկ):


Ե., ԵրՊԻ, 1989, 122 էջ, տպ. 150, (հեղինակակից Ժ. Գ. Դոխոլյան):
Խուդավերդյան Ս․

Օպտոէլեկտրոնիկայաի հիմունքներ (ուսումն. ձեռնարկ):


Ե., ԵրՊԻ, 1994, 204 էջ, տպ. 500, (հեղինակակից Ժ. Գ. Դոխոլյան):
Խուդավերդյան Ս․

Օպտոէլեկտրոնային կենսաբժշկական սարքեր (ուսումն. ձեռնարկ):


Ե., ԵրՊԻ, 1998, 282 էջ, տպ. 200, (հեղինակակից Ժ. Գ. Դոխոլյան):

ԹՈՂՆԵԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

0/100 Բառ