ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում՝ Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու՝ առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ջավախքի պատմությունն

Ջավախքի պատմությունը համառոտ ուրվագծերով ներկայացված է 2004 թվականին մեր կողմից
այս նույն համացանցային կայքում տեղադրված Ջավախքի պատմության կրճատված տարբերակն:

Ջավախքի համառոտ պատմությունն

Առայժմս ջավախքի պատմությունն դեռևս մշակման, խմբագրման, սրբագրման և թվայնացման գործընթացում է, խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր կուզենան գրել հանրագիտարանի համար ջավախքի պատմությունն ամբողջությամբ կամ առանձին թեմաների մասին, ներկայացրեք մեզ, որից հետո ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, ԵՊՀ պատմության ֆակուլտետում կամ այլ գիտական հաստատություններում քննարկելուց ու հավանության արժանանալուց հետո կտեղադրվի կայքւմ, իսկ հանրագիտարանն տպագրվելու ժամամանակ կներառվի հրատարակության մեջ:

Ջավախքի պատմությունը հնադարում

Կրճատ տարբերակ

Ջավախքը պատմական Մեծ Հայքի թագավորության հյուսիսում ընկած Գուգարք աշխարհի ինը գավառներից մեկն է: Այն մ. թ. ա. 2-րդ հազարամյակում մաս է կազմել Հայասա պետական կազմավորմանը, «Զաբախա» ձևով հիշատակվում է Արգիշտի I թագավորի (մ. թ. ա. 786-764) արձանագրություններում:

Մ. թ. ա. 6-3-րդ դարերում Ջավախքը Երվանդյան թագավորության հյուսիսային գավառներից էր: Կարճ ընդմիջումից հետո Գուգարք նահանգի հետ այն Արտաշես I-ի (մ. թ. ա. 189-160 թթ.) կողմից վերամիացվել է Մեծ Հայքի թագավորությանը, որի կազմում մնացել է մինչև Արշակունյաց հարստության անկումը: Արշակունիների օրոք գավառը հիշատակվում է որպես Վարձավունի նախարարական տան կալվածք:

մանրամասն »

Ջավախքի պատմությունը Զաքարյանների օրոք

Կրճատ տարբերակ

428 թվականից հետո երկրամասը սասանյանները մտցրել են պարսկական մարզպանության մեջ: 7-րդ դարի երկրորդ կեսին այն գրավվել է արաբների կողմից:

10-րդ դարում Ջավախքը հայ Բագրատունիների թագավորության կազմում էր, որի կործանումից հետո կարճ ժամանակով՝ 11-րդ դարի կեսերին ենթարկվել է վրաց պետությանը՝ մինչև սելջուկ թուրքերի արշավանքները:

12-րդ դարի վերջից, ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների, Ջավախքն իր Թմուկ (Թմկա) բերդի ու Ախալքալաքի (Նոր քաղաք) հետ տրվել է հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք: Այնտեղի հայ հոգևոր կենտրոնը եղել է Զրեսկ ավանը: Մոնղոլական լծի տապալումից հետո 1266 թ. այս տարածաշրջանը եղել է Սամցխե - Ջավախք իշխանության կազմում: 1587 թ. այն գրավել են օսմանյան թուրքերը և մտցրել Չլդրի (ապա՝ Ախալցխա) էյալեթի (վիլայեթ, նահանգ) մեջ՝ իբրև առանձին սանջակ (գավառ):

մանրամասն »

Ջավախքի պատմությունը մինչև գաղթը

Կրճատ տարբերակ

19-րդ դարի սկզբին Ջավախքը Հարավային Կովկասի այլ գավառների հետ հայտնվեց ռուսական կայսրության արտաքին քաղաքականության ոլորտում:

1828 թ. հուլիսին գեներալ Ի. Ֆ. Պասկևիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը:

1828 թ. Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի, Դերջանի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի (պատմական Գուգարաց աշխարհի Թռեղք գավառը) շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի:

Այդ գաղթի շնորհիվ կրկին վերականգնվեց Ջավախքի նախկին հայեցի էթնիկական պատկերը: Տեղացի 1716 ընտանիք (մոտ 10 - 11 հազ. շունչ) հայերի, 639 ընտանիք մահմեդականների ու 179 ընտանիք վրացիների կողքին հաստատվեցին 58 հազար արևմտահայեր:

մանրամասն »

Ջավախքի պատմությունը գաղթից հետո մինչև խորհրդայնացում

Կրճատ տարբերակ

1840 թ. Ախալքալաք գավառը, որ կազմում էր թուրքական նախկին սանջակի հիմնական տարածքը, մտցվեց Վրացա - իմերեթական, իսկ 1846 թ.` Թիֆլիսի նահանգի մեջ, 1874 թ. վերածվեց ինքնուրույն գավառի:

1841-1843 թթ. Ռուսաստանի տարբեր մարզերից աքսորված ռուս աղանդավորները` դուխոբորները, գավառի հարավային մասում (այժմյան Նինոծմինդայի շրջան) հիմնում են 8–9 գյուղ: Այսպես Ջավախքը դառնում էր բազմազգ:

1886 թ. գավառում հաշվվում էր 110 գյուղ, որոնք միավորվում էին 10 գյուղական համայնքներում՝ ընդամենը մոտավորապես 63,8 հազար բնակչությամբ, որից 46386-ը, այսինքն՝ 72,7%-ը՝ հայեր էին: Մահմեդականները 10,7% էին, ռուս դուխոբորները՝ 10,4%, վրացիները՝ 5,8%:

Ռուսական տիրապետության շրջանում Ախալքալաքի գավառը սոցիալ - տնտեսական և մշակութային զգալի վերելք ապրեց: Ախալքալաքը դարձավ արհեստավորական կենտրոն, իսկ գյուղերը սկսեցին կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում:

1830-ական թթ. սկզբներին Կարապետ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ Ախալցխայում բացվեցին Կարապետյան, Ախալքալաքում՝ Մեսրոպյան ծխական արական դպրոցները: 1856 թ. բարերար Կարապետ Յաղուբյանի ջանքերով ավարտվեց Ս. Խաչ եկեղեցու վերաշինությունը: 1870 թ. սկսեցին գործել Սանդխտյան օրիորդաց, իսկ 1880-ական թթ. սկզբին՝ ռուսական դպրոցները, 1889 թ.՝ քաղաքային ուսումնարանը, ստեղծվեց թատերական խումբ:

19-րդ դարի վերջին Ախալքալաքում Ջ. Տեր-Գրիգորյանի և Պ. Աբելյանի ջանքերով ստեղծվեց ազատագրական խմբակ: Այստեղ իր գործունեությունը ծավալեցին Հայ հեղափոխական դաշնակցություն և Սոցիալիստ հեղափոխականների (էսէռական) կուսակցությունները:

Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարները ջերմ արձագանք գտան ախալքալաքցիների շրջանում, որոնց զգալի մասը, ծագումով լինելով արևմտահայեր, շարունակում էր պահպանել հոգևոր կապը իրենց նախկին հայրենիքի՝ Էրզրումի նահանգի հետ:

Ջավախքը ծնունդ տվեց ազգային այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք էին Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Ռուբեն Դարբինյանը, գրողներ Վահան Տերյանը, Դերենիկ Դեմիրճյանը, աշուղ Ջիվանին և ուրիշներ:

մանրամասն »

Ջավախքի պատմությունը խորհրդային ժամանակշրջանում

Կրճատ տարբերակ

1918 թ. մայիսին Ախալքալաքի գավառ թուրքական զորքերի ներխուժման պատճառով բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթեց Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան: Գաղթած 80 հազ. հայերից 35-40 հազ. զոհվեց:

1921 թ. նոյեմբերի 6-ին կնքվեց պայմանագիր Խորհրդային Հայաստանի ու Վրաստանի միջև հայ-վրացական սահմանագծի վերաբերյալ, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց առ այսօր:

Կորցնելով աջակցության հույսի վերջին նշույլը՝ գավառի բնակչությունը դարձյալ բարձրացրել է Ախալքալաքը Հայաստանին միացնելու հարցը: Արտահայտելով ժողովրդի կամքը՝ հաապատասխան որոշումներով 37 գյուղական խորհուրդներ 1925 թ. դիմել են Հայաստանի, Վրաստանի և ԽՍՀՄ բարձրագույն իշխանական մարմիններին:

1927 թ. օգոստոսի 13-ին ստորագրվեց հայ-վրացական նոր համաձայնագիր՝ ՀՍԽՀ Լենինականի և ՎՍԽՀ Ախալքալաքի գավառների վարչատնտեսական սահմանների անցկացման մասին, որը հաստատվեց Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում:

Ախալքալաքի նախկին գավառի մեծ մասից կազմվեց նույնանուն վարչական գավառը (հետագայում՝ շրջան): Հյուսիսային գյուղերից Տաբածղուրին, Մոլիթը և Չիխարուլան մտցվեցին Բորժոմի, իսկ Դամալան՝ ավելի ուշ կազմավորված Ասպինձայի շրջանների մեջ: 1930 թ. Ախալքալաքի շրջանից անջատվեց նրա հարավ-արևելյան մասը՝ կազմելով Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ախալքալաքն ունեցավ մարդկային մեծ կորուստներ: Բավական է նշել, որ պատերազմի օրերին բանակ զորակոչված 12684 ախալքալաքցիներից զոհվեց (մասամբ անհետ կորածներ) 7788-ը, այսինքն՝ 61,4 %-ը:

1946-1949 թթ. զգալի թվով հայեր Վրացական ԽՍՀ հայաբնակ շրջաններից, այդ թվում Ջավախքից, աքսորվեցին Ալթայի երկրամաս և Սիբիր:

1950-70-ական թվականներին տնտեսական և քաղաքական շարժառիթներով հայ բնակչության արտահոսքը Հայկական ԽՍՀ, Հյուսիսային Կովկաս և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, մեծ չափեր ընդունեց: Ահա թե ինչու բարձր ծնելիությամբ և ընտանիքների բազմանդամությամբ աչքի ընկած Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջաններում 1989 թ. բնակչության ընդհանուր թիվը հասավ սոսկ 1917 թ. մակարդակին՝ 105 հազար մարդու:

մանրամասն »

Ջավախքի պատմությունը հետխորհրդային ժամանակշրջանում

Կրճատ տարբերակ

1989 թ. ապրիլին Աջարիայում տեղի ունեցած երկրաշարժից անօթևան մնացած կամ մասնակիորեն տուժած աջարներին վրաց կառավարությունը չհապաղեց բնակեցնել Ախալքալաքի վրացական մի քանի (Կոթելիա, Հոկամ, Գոգաշեն, Չունչխա և այլն) և Բոգդանովկայի ռուս դուխոբորների գյուղերում:

Այդ տարածաշրջանը խորհրդային ժամանակաշրջանում լիովին անտեսված էր վրացական իշխանությունների կողմից: Վրաստանի անկախացումից հետո ինչպես Ջավախքի, այնպես էլ ողջ հանրապետության հայության նկատմամբ, հատկապես 1990-ական թթ. սկզբին՝ Զվիադ Գամսախուրդիայի նախագահական շրջանում, ավելի ուժեղացավ ազգային խտրականությունը:

Ջավախքը ազգային կազմի միատարրությունից զրկելու համար Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ասպինձայի և Ադիգենի շրջանները միավորեցին վարչական մեկ նահանգի մեջ, որի կենտրոն դարձավ Ախալցխա քաղաքը: Դրանով Ախալքալաքն ու Նինոծմինդան դադարեցին անգամ ինքնուրույն վարչական շրջան լինելուց, ջավախքահայությունը կորցրեց Թբիլիսիի հետ ուղղակի հարաբերվելու հնարավորությունը: Վարչական հիմնարկների մեծ մասը տեղափոխվեց Ախալցխա:

Հատկապես ծանր է Ջավախքի տնտեսական վիճակը: Աշխատատեղերի բացակայությունը, ազգային խտրականության առկայությունը, վրացական իշխանությունների նկատմամբ հիմնավորված անվստահության աճը, հազարավոր մարդկանց հարկադրում են թողնել հայրենի բնակավայրերն ու արտագաղթել Ռուսաստան և այլ երկրներ:

Անմխիթար վիճակում է Ջավախքի կրթամշակութային կյանքը: Դպրոցների մեծ մասը կիսաքանդ վիճակում է: Լիովին խաթարված է հոգևոր-եկեղեցական կյանքը: Նյութական ծանր վիճակում են թոշակառուները, ջավախքցի ազատամարտիկները:

Այդուհանդերձ, այսօր պատմական Ջավախքն իր երկու շրջաններով, հիմնականում հայաբնակ մոտ 100 գյուղերով և ավելի քան 100 հազար բնակչությամբ (95 %ը՝ հայեր, հարևան Ախալցխայի, Ասպինձայի, Բորժոմի և Ծալկայի շրջաններում հաշվվում է մոտ 30 հայկական գյուղ՝ 60 հազ. հայ բնակիչներով) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տարածքից դուրս գտնվող ամենամիատարր հայաբնակ երկրամասն է, որը ծանրագույն սոցիալ-տնտեսական ու քաղաքական պայմաններում իսկ շարունակում է ապրել իր հայաշունչ և հայեցի կյանքով:

մանրամասն »

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին

Ընտրացանկ