ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն

Ջավախքի եկեղեցիները

Ջավախքի եկեղեցիների ցուցակը բերված է 2004 թվականին մեր կողմից այս նույն համացանցային կայքում տեղադրված տվյալներից:

Ջավախքի եկեղեցիները

Խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց լրացումների, ուղղումների, թերությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, դիտողությունները, խորհուրդները ուղարկել մեզ` մեր «կապ» էջի հասցեներով (փոստային կամ էլեկտրոնային) կամ այլ տարբերակով:

Ախալքալաքի շրջան

Քաղաք Ախալքալաք (Սբ. Խաչ-1830-ական թվականներ, նորոգվել 1856 թվականին, «Ճգնավոր»-13 դ., Խաչաձև-գմբեթավոր եկեղեցու ավերակ «Ախալքալաք» քաղաքատեղիում,10-11 դարեր):

Աբուլ (Սուրբ Հարություն – 1830 - ական թվական)
Ագանա (Սուրբ Հրեշտակապետաց – 19-րդ դար)
Ազավրեթ (Սուրբ Մեսրոպ Թարգմանիչ – նորոգվել է 20-րդ դարի սկզբին)
Ալաթուման (Սուրբ Երրորդություն (Կիրակի) – նորոգվել է 19-րդ դարի վերջին)
Ալաստան (Սուրբ Խարաբա - 16-17-րդ դդ., Սուրբ Կույս Մարիամ – 1856 թվական)
Արագովա (Սուրբ Գևորգի – 19-րդ դար)
Բալխո (Սուրբ Հարություն – 19-րդ դ. կես)
Բավրա (Սուրբ Խաչ – 1887 թվական)
Բարալեթ (Սուրբ Հովհաննես 6-7-րդ դարեր, Սուրբ Աստվածածին – նորոգվել է 1869 թվականին)
Բեժանո (Վանք – 5-8 –րդ դար, Սուրբ Մինաս – 19-րդ դար)
Բուզավեթ (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – 5-7 դարեր, մատուռ «Խաչ» - 12-13-րդ դարեր)
Բուղաշեն (Սուրբ Հարություն – 19-րդ դար)
Բուռնաշեթ (Սուրբ Մատթեոս – նորոգվել է 20-րդ դարի սկզբին)
Գոման (Սուրբ Լուսավորիչ – 1847 թվական)
Գումբուրդո (Թախունթա - 7-րդ դար, Սուրբ Համբարձման - նորոգվել է 19-րդ դարում)
Դադեշ (Սուրբ Աստվածածին - 19-րդ դար)
Դիլիսկա (Սուրբ Սարգիս – 1830-ական թվական)
Զակ (Սուրբ Մինաս – 19-րդ դար)
Էխթիլա (Սուրբ Ստեփանոս – 9-10-րդ դարեր, Վանք – 10-11-րդ դար)
Թախչա (Սուրբ Մինաս – 1870-ական թվական)
Լոմատուրցխ (Սուրբ Ամենափրկիչ – 19-րդ դար)
Խանդո (Սուրբ Գևորգ – 7-րդ դար, Սուրբ «Խաչ» - 19-րդ դար)
Խավեթ (Սուրբ Սարգիս – 16-17-րդ դարեր)
Խոսպիա (Սուրբ Առաքելոց – 19-րդ դար)
Խորենիա (Երևման Սուրբ Խաչ – 11-12-րդ դարեր, «Ձորի ժամ» - 12-13-րդ դար)
Խուլգումո (Սուրբ Աստվածամոր – 1856 թվական)
Կաջո (Սուրբ Մինաս – 19-րդ դար)
Կարզախ (Փլած ժամ – 16-17-րդ դարեր, Սուրբ Կարապետ – նորոգվել է 1894 թվականին)
Կարտիկամ (Սուրբ Աստվածածին - 1843 թվական)
Կոկիա (Կալթուբան – 6-7-րդ դարեր, «Շտաբի ժամ» -11-12-րդ դարեր)
Կորխ (Սուրբ Ստեփանոս – 19-րդ դար)
Կուլիկամ (Սուրբ Երրորդություն – 19-րդ դար)
Հոկամ (10-11-րդ դարի եկեղեցի)
Ղադոլար (Սուրբ Գրիգոր Նարեկացի – 19-րդ դար)
Մաջադիա (Սուրբ Հովհաննես վանք - 12-13-րդ դարեր, Սուրբ Լուսավորիչ – նորոգվել է 1867 թվականին)
Մարտունի (12-13-րդ դարի եկեղեցի)
Մեծ Սամսար (Ժայռափոր եկեղեցիների համալիր - 11-12-րդ դարեր, Սուրբ Աստվածածին - նորոգվել է 1902թ.)
Մերենիա (Կոտրած ժամ – 12-13-րդ դարեր, Սուրբ Աստվածածին - նորոգվել է 1900-ական թվականներին)
Մոդեգամ (10-11-րդ դարի եկեղեցի գյուղատեղիում)
Մուրջախեթ (15-16-րդ դարի եկեղեցի գյուղատեղիում, Սուրբ Վարագա - խաչ – 19-րդ դար)
Չամդուրա (Սուրբ Հարություն (Կիրակի) - 19-րդ դար)
Սիրիկվա (Սուրբ Գևորգ – 19-րդ դար)
Սուլդա (մատուռ - 10-11-րդ դարեր, Սուրբ Խաչ - 19-րդ դար)
Վաչիան (11-րդ դարի եկեղեցի, Սուրբ Սիոն – 19-րդ դար)
Վարևան (Սուրբ Կույս Մարիամ – 1842 թվական)
Տրկնա (Սուրբ Նշան (Խաչ) - նորոգվել է 1891 թվականին)
Տուրցխ (12-13-րդ դարի եկեղեցի, Սուրբ Աստվածամոր - նորոգվել է 1888-92 - ական թվականներին)
Փոքր Սամսար ( Սուրբ Գևորգ – 12-13-րդ դարեր, Սուրբ Հարություն - նորոգվել է 1891 թվականին)
Քարսեպ (12-13-րդ դարի երկու եկեղեցի և «Ազմանա» և «Խարթա» - 12-13-րդ դարերի եկեղեցիներ)
Օլավերդ (Սուրբ Աստվածածին - նորոգվել է 1899 թվականին)
Օրջա (12-13-րդ դարի եկեղեցի, Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս - նորոգվել է 1900-ական թվականներին):

մանրամասն ըստ գյուղերի »

Նինոծմինդայի շրջան

Ասփարա (12-13-րդ դարերի եկեղեցի)
Գանձա (Սարի ժամ - 12-13-րդ դարեր, Փլած ժամ – 16-17-րդ դարեր, Սուրբ Կարապետ – 1850 թվական)
Դիլիֆ (Սուրբ Վարդան զորավար – 19-րդ դար)
Թորիա (Սուրբ Աստվածածին - նորոգվել է 1905 թվականին)
Խոջաբեկ (Սուրբ Սարգիս – 1875 թվական)
Հեշտիա (Սուրբ Աստվածածին - 1856 թվական)
Ղաուրմա (Սուրբ Աստվածածին - 12-13-րդ դարեր)
Ղուլալիս (Սուրբ Աստվածածին (Լուսավորիչ) - 11-12-րդ դարեր)
Մամզարա (Սուրբ Լուսավորիչ - 19-րդ դար)
Մեծ Արագյալ (Ծերունի – 13-րդ դար, Սուրբ Խաչ – 19-րդ դար)
Մեծ Գոնդուրա (Սուրբ Հակոբ - 19-րդ դար)
Մեծ Խանչալի (Սուրբ Աստվածածին - 19-րդ դար)
Ջիգրաշեն (Պիկաշեն – 13-րդ դար, Սուրբ Հրեշտակապետաց - 19-րդ դար)
Ռադիոնովկա (13-րդ դարի մատուռ)
Սաթխա (11-12-րդ դարի եկեղեցի, Սուրբ Մեծն Ներսես - նորոգվել է 1869 և 1994 թվականներին)
Սաղամո (10-13-րդ դարերի երեք եկեղեցի)
Սպասովկա (10-11-րդ դարերի եկեղեցի)
Վլադիմիրովկա (12-13-րդ դարերի եկեղեցի)
Տամբովկա (13-րդ դարի եկեղեցի)
Ուչմանա (Սուրբ Հովհաննես-Մկրտիչ – 1851 թվական)
Փոկա (Սուրբ Լուսավորիչ - 19-րդ դար)
Փոքր Արագյալ (Սուրբ Ստեփանոս – 1862 թվական)
Փոքր Գոնդուրա (Սուրբ Ղևոնդյաց քահանայից – 19-րդ դար)
Փոքր Խանչալի (Սուրբ Հակոբ - 1875 թվական)
Օրոջալար (Սուրբ Հակոբ - 12-13-րդ դարեր):

մանրամասն ըստ գյուղերի »

Ախալցխայի շրջան

Աբաթխև (Սուրբ Խաչ – 1870)
Ծինուբան (Սուրբ Աստվածածին - 1879 թվական)
Ծիրա (Սուրբ Հրեշտակապետաց (Սուրբ Գևորգ) - 19-րդ դար)
Ծղալթբիլա (Սուրբ Փրկիչ – 1849 թվական)
Ծուղրութ (Սուրբ Սիոն – նորոգվել է 20-րդ դարի սկզբին)
Մեծ Պամաճ (Սուրբ Խաչ (Սուրբ Ստեփանոս) – նորոգվել է 1900 - ական թվականներին)
Նիոխրեբի (Սուրբ Փրկիչ – նորոգվել է 1863-65, 1886 թվականներին)
Ջուլզա ( Ջուլղա կամ Չիֆլիկ )
Սուֆլիս (Սուրբ Աստվածամոր - 1843 թվական, նորոգվել 1900 թվականին)
Սազել (Սուրբ Խաչ - 19-րդ դար)
Փոքր Պամաճ (Սուրբ Խաչ – 19-րդ դար)
Օրալ (Սուրբ Գրիգոր - 19-րդ դար):

մանրամասն ըստ գյուղերի »

Ծալկայի շրջան

Այազմա (Սուրբ Գևորգ (Աստվածածին) - 6-7րդ դարեր)
Աշկալա (Սուրբ Մինաս – 19-րդ դար)
Բուռնաշեթ (Սուրբ Ստեփանոս – նորոգվել է 1960 թվականին)
Դաշբաշ (Սուրբ Մարիամ – 12-13-րդ դարեր, Սուրբ Սարգիս – 15-րդ դար, նորոգվել է 19- րդ դարում)
Խաչգյուղ (Սուրբ Գևորգ - նորոգվել է 1855-57 -ական թվականներին)
Ղաբուռ (Սուրբ ՍարԳիս - նորոգվել է 1857-61 -ական թվականներին)
Ղզլքիլիսա (Կարմիր վանք – 16-17-րդ դարեր, Սուրբ Աստվածածին - նորոգվել է 1875-80 -ական թթ.)
Ղուշչի (2-13-րդ դարերի եկեղեցի, Սուրբ Նշան (Սուրբ Գևորգ)-նորոգվել է 1866-67-ական թվականներին)
Նարդևան (Սուրբ Սարգիս - նորոգվել է 1860 թվականին)
Չիֆթքիլիսա (Սուրբ Ստեփանոս – նորոգվել է 1886 թվականին)
Օզնի (Սուրբ Աստվածածին - նորոգվել է 1860 թվականին):

մանրամասն ըստ գյուղերի »

Բորժոմի շրջան

Մոլիթ (Մատուռ – 12-13 - րդ դարեր, Սուրբ Գևորգ - 19-րդ դար)
Չիխարուլա (19-րդ դարի եկեղեցի)
Տաբածղուրի (Սուրբ Կարապետ - նորոգվել 1870 -ական թվականներին):

մանրամասն ըստ գյուղերի »

Ասպինձայի շրջան

Դամալա (12-13-րդ դարի եկեղեցի, Սուրբ Խաչ – 19-րդ դար, նորոգվել է 1843-45 - ական թվականներին):

մանրամասն ըստ գյուղերի »

«Ջավախք» հանրագիտարանի խմբագրություն

Яндекс.Метрика




PRchecker.info
MySQL PoweredPHP PoweredValid CSS!Valid XHTML 1.0 Transitional

Մնացեք կապի մեջ

Բաժանորդագրվեք մեզ էլեկտրոնային փոստի միջոցով և առաջինը տեղյակ կլինեք մեր լրահոսին, նորություներին, տեղեկություներին & առաջարկներին