ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայքը թարգմանելու համար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը, որից հետո կայքում կտեղադրվի ձեր գովազդը' անվճար կամ ամենամատչելի գնով' ցանկացած էջում (234x60 և ավելի մեծ չափսերով), և բազմահազար մարդիկ (այդ թվում` Ջավախքից հեռացած ջավախքցիները) կարող են գովազդի օգնությամբ ծանոթանալ ձեր բիզնեսին:

Ուշադրություն !
  • Աշխատանքի հրավեր:

  • Հրավիրում ենք բոլորին լրագրող և գովազդային գործակալ աշխատելու` առանց նախապայմանների:
  • Մանրամասն
  • 2018

    Խաչատուր Ստեփանյան

    Ղադոլար

    Խաչատուր Ստեփանյան

    02.12.1976

    Պատմական գիտությունների դոկտոր


    Տարածել

    ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի 004 մասնագիտական խորհրդի 2018թ. փետրվարի 27-ի որոշմամբ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ (1920-1930-ԱԿԱՆ ԹԹ.)» ատենախոսության պաշտպանության համար

    Ախալքալակի շրջանի Ղադոլար գյուղի զավակ՝ Խաչատուր Ռոստոմի Ստեփանյանին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

    Ծնվել է 1976 թ. դեկտեմբերի 2-ին Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղում:

    1983-91 թթ. սովորել է գյուղի ոչ լրիվ միջն. դպրոցում, 1993-ին ավարտել է Բուռնաշեթի միջնակարգ դպրոցը:

    1994-98 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետում:

    1998-2001 թթ. սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում, 2004 թ. ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհրդում «Ռուբեն Տեր-Մինասյան (հասարակական - քաղաքական գործունեությունը)» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

    2001 թ. Ախալքալաքում հիմնադրել է «Ա-ԻՆՖՈ» լրատվական կենտրոնը:

    2006թ. սեպտեմբերից մինչ օրս դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնում:

  • 2017

  • 2016

  • 2015

  • 2014

    Շառլ Ազնավուր

    Փարիզ

    Շառլ Ազնավուր
    (Ազնավուրյան Վաղինակ Միքայելի)

    22.05.1924

    Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան:


    Տարածել

    Այսօր աշխարահռչակ շանսոնե, մեր հայրենակից Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակն է

    Ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում, Ախալցխացու ընտանիքում:

    Իր առաջին երգը՝ «Ես հարբած եմ», ստեղծել է 1944-ին:

    1959-ին, Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո,արժանացել է համընդհանուր ճանաչման: Գրել է հազարից ավելի երգեր («Սիրո թմբուկները», «Մամա», «Սա է վերջը», «Ալելուիա», «Երկու կիթառ», «Եվ սակայն», «Քաղաքը», «Պետք է գիտենալ» ևն):

    Շառլ Ազնավուրը նկարահանվել է «Գլուխը՝ պատը», «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլ ֆիլմերում:

    1988-ից ավելի քան 10 անգամ եղել է Հայաստանում: Փարիզում կազմակերպել է Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդը, գրել «Քեզ համար, Հայաստան» (Ժ. Կառվարենցի հետ) երգը, այցելել աղետի գոտի: 1993-ին Երևանում բացվել է «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

    2004 թ. մայիսի 27-ի ՀՀ նախագահի հրամանագրով ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Շառլ Ազնավուրին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:

    Սուրիկ Խուդավերդյան

    Բեժանո

    Սուրիկ Խաչատուրի Խուդավերդյան

    21.04.1952

    Տեխնիկական գիտությունների դոկտոր:


    Տարածել

    Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակ ստանալու կապակցությամբ:


    Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակի է արժանացել

    տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի զավակ,

    տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Սուրիկ Խուդավերդյանն՝

    «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր» գիտական հոդվածների շարքի համար:

    Մաղթում ենք նորանոր հաջողություններ ու անսպառ եռանդ թե անձնական, թե գիտական ու հասարակական կյանքում:

    Տեր-Գուլանյան Մերուժան

    Գոման

    Մերուժան Սարգսի
    Տեր-Գուլանյան

    29.11.1948

    Գրող, հրապարակախոս


    Տարածել

    Երևանի 2796-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 8-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին,

    հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ

    Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել մեր համաերկրացի գրող, հրապարակախոս Մերուժան Տեր - Գուլանյանին:

    Ջավախք հանրագիտարանի և Ջավախքի համացանցային պորտալի անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ` Մեծարգո պարոն Գուլանյան

    և հղում մեր բարեմաղթանքները` ցանկանալով Ձեզ քաջառողջություն, անսահման երջանկություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ կյանքում։

    Շնորհավորում ենք

  • 2013

    Արթուր Ստեփանի Մեսչյան

    Երևան

    Արթուր Ստեփանի Մեսչյան

    Ծնվել է 1949 թ.

    Ճարտարապետ, ռոք-երաժիշտ, երգիչ


    Տարածել

    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

    Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Արթուր Մեսչյանին (ճարտարապետ)՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական նոր մասնաշենքը, վերակառուցված գլխավոր մասնաշենքը և Մաշտոցի պողոտայից դեպի մատենադարան տանող վերակառուցված ճանապարհը» համալիրի համար:

    Շնորհավորում ենք մեր երկրացի, տաղանդավոր ճարտարապետ և երգահան Արթուր Ստեփանի Մեսչյանին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:

    Մաղթում ենք նրան առողջություն և կորով, անձնական հաջողություններ և, որ չափազանց կարևոր է՝ ստեղծագործական նոր թռիչքներ, նոր բարձունքներ: Ձեզանով մենք ավելի հարուստ ենք և ավելի ուժեղ: Շարունակե՛ք հարստացնել և ուժեղացնել մեզ:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

     Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

    2013թ. Դեկտեմբերի 29 Երևան ՆՀ- 371 -Ա

  • 2012

    Սանոսյան Արտյուշ

    Սաթխա

    Սանոսյան Արտյուշ

    12.02.1937

    Մանկավարժ-պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու


    Տարածել

    Ծնունդդ շնորհավոր, պարոն Սանոսյան:


    Մեծարգո պարոն Սանոսյան

    Ջավախք հանրագիտարանի և Ջավախքի համացանցային պորտալի անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ`

    մանկավարժ պատմաբանիդ` ծննդյան 75-ամյակի առթիվ

    և հղում մեր բարեմաղթանքները`

    ցանկանալով Ձեզ քաջառողջություն, անսահման երջանկություն, երկար տարիների կյանք,

    նորանոր հաջողություններ ու անսպառ եռանդ թե անձնական, թե գիտական ու հասարակական կյանքում:

  • 2011

  • 2010

  • 2009

  • 2008

  • 2007


Թվիթերի թարմացումները

Մասիս Հունանյան - Ուտող խմող Ջավախքցի (78 մեկնաբանություն)